суббота, 13 ноября 2010 г.

Ապրել այնպես, որ......

Հայաստանում նկատվում են ԼԳԵՓ համայնքի արտագալուստային իրավիճակ: Արտագալուստ տերմինը  հիմնականում լեսբուհիների գեյերի, երկսեռականների,  և փոխգենդերների(փոխսվեստիտներ, փոխսեռականններ)  հանդեպ, ովքեր արդեն իսկ փորձում են չթաքցնել սեփական սեռական կողմնորաշվածությունը: Արտագալուստը, ինքն իրենից ներկայացնում է "Դուրս գալ թաքնված տեղից և բացահայտել սեփական եսի ով կամ ինչ լինելը":

Հայաստանը լինելով ՄԱԿ-ի անդամ պետություն 2008 դեկտեմբերին ստորագրել է ՄԱԿ-ի քաղաքական հայեցակարգ, սեռական կողմնորաշվածության և գենդերային նույնականացման հիման վրա խտրականությունը վերացնելու վերաբերյալ: Սակայն դրան հակառակ այն չնդունվեց և մինչ այժմ էլ չի ընդունվում հասարակության լայն զանգվածների կողմից, որոնք դա դիտարկում են ոչ նորմալ երևույթ և ապրելաձև, և այն հասարակության կողմից ընդունվում է, որպես հիվանդություն "շիզոֆրենիա", որն էլ զուտ ատելություն է սերմանոմ մարդկանց մեջ:
Իլգա-Եվրոպա կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք տեղական իրավապաշտպան անդամների կողմից ԼԳԵՓ համայնքի իրավիճակի մասին 2005 թ-ին կատարվել է հետազոտություն, ըստ որի պարզվել է, որ համայնքի անդամների հանդեպ ատելության հողի վրա բռնությունները շարունակվում են:
2008 հետո էլ 200 հարցված ԼԳԵՓ համայնքների անդամներից 60%-ը խտրականության է առժանացել ոստիկանության կողմից և բժշկական հաստատություններում:

Նույնասեռականների հանդեպ ատելության հողի վրա բռնություններ եղել են հանգստի, ժամանցի վայրերում, աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում, հասարակական ցանկացած վայրում, հատուկ հավաքատեղերում հավաքված սեռական փոքրամասնությունների հետ, որոնք հասարակության կողմից առժանացել են ծաղրուծանանքի և ֆիզիկական բռնություների: Մինչև 2003թ. նույնասեռականությունը  համարվում էր Հայաստանոմ քրեորեն պատժելի արարք (կոչվոմ էր արվամոլոոթյուն և վերագրվոմ էր միայն գեյերին, լեզբիական հարաբերությոն երը քրեորեն պատժելի չէին): 2006 երբ ՄԱԿ-ի միջազգային ազատության հաշվետվության տվյալներով Հայաստանի մասին հետազոտություններ են անց կացվել, արդյունքում ակնհայտ է եղել, որ Հայաստանը չափազանց ազատ երկիր է: Սակայն հասարակության մեծամասնությունը նույնասեռականներին չեն համարում տվյալ պետության լիիրավ քաղաքացի, և ոտնահարում են տվյալ անհատի իրավունքները, խտրականությունների ենթարկում: Հայաստանում տասնութը լրացաց նույնասեռական պատանուն թույլ չեն տալիս զինվորական ծառայություն անցնել, վտարում են աշխատատեղերից, ուսումնական հաստատություններից և այլ վայրերից:
Պետական մակարդակով նույնավախությունը "հոմոֆոբիան" այսօր Հայաստանում գերակշիռ մաս է կազմում: Մոտավոր տվյալներող 23% ԲՈՒՀ-երում , 13% աշխատավայրերում, 17% կրոնական կազմակերպություններում, 8% էլ տանը, ընդ որում , 100% հարցվածներից, 40% բռնության է ենթարկվել, որից  27% ֆիզիկական, 21% սեռական ոտնձգությունների, իսկ 29% ընդհանրապես ահամարվել է հասարակության կողմից:
Այսօր նույնասեռականների մեծամասնությունը մեկուսացված և օտարված են տվյալ հասարակությունից, և անգամ չգիտեն , թե որտեղ պաշտպանեն իրենց իրավունքները:
Ինչ վերաբերվում է մարզերում ապրող նույնասեռականներին, ապա նրանց մասին խոսք լինել չի կարող, քանի որ մարզերում ավելի պարփակված կյանքով ապրող անհատներից շատերը հազիվ թե կարողանան բարձրաձայնել իրենց սեռական կողմնորոշվածության մասին, որին հակառակ մայրաքաղաքում ամեն ինչ բոլորովին այլ կերպ է:.

Комментариев нет:

Отправить комментарий